Հետևեք մեզ։

Փարիզում Էյֆելյան աշտարակի կառուցմանը ևս մարդիկ ժամանակին դեմ էին. Գագիկ Ծառուկյանը` Քրիստոսի արձանի կառուցումը քննադատելու մասին

11:48, 26 օգոստոս 2024
Փարիզում Էյֆելյան աշտարակի կառուցմանը ևս մարդիկ ժամանակին դեմ էին. Գագիկ Ծառուկյանը` Քրիստոսի արձանի կառուցումը քննադատելու մասին

Փարիզում Էյֆելյան աշտարակի կառուցմանը ևս մարդիկ ժամանակին դեմ էին, մինչդեռ այժմ այն Ֆրանսիայի ամենակարևոր տեսարժան վայրերից մեկն է։

 

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը` պատասխանելով Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման վերաբերյալ որոշակի քննադատությունների:

 

«Ամեն ինչ ժամանակին կապացուցվի։ Ես կարող եմ ասել, որ սա լինելու է մեր երկրի համար ճանաչման, հզորացման միջոց, հրաշալիքներից մեկն է լինելու։ Ժամանակի ընթացքում դեմ արտահայտվողները դա կհասկանան։  Ես քննադատությունն ընդունում եմ, միայն չեմ ընդունում չարախոսությունը», - ասաց Գագիկ Ծառուկյանը:

 

Նա նաև որպես օրինակ բերեց Աբովյան քաղաքում կառուցված Սբ. Հովհաննես եկեղեցին, հիշեցնելով, որ այդ եկեղեցու կառուցումը ևս քննդատվում էր, սակայն հիմա այնտեղ հավատացյալների այցը չի դադարում: