Ռուսական ավիաընկերության ինքնաթիռի ուղևորը թռիչքի ժամանակ փորձել է խեղդամահ անել բորտուղեկցորդուհուն. այս մասին գրում է «Aviatorschina» Telegram ալիքը։
Օգոստոսի 24-ին Կիրովից Սոչի թռչող Boeing 737 ինքնաթիռում անսպասելի դեպք է տեղի ունեցել։ Թռիչքից անմիջապես հետո Վլադիսլավ անունով հարբած ռուսը սկսել է խանգարել իր հարևաններին՝ ընկնելով նրանց վրա և թափահարելով նրանց նստարանները։
Անձնակազմի անդամները հանգստացրել են տղամարդուն և ամրացրել նրան ամրագոտիով: Սակայն մի քանի րոպե անց նա արձակել է գոտիներն ու շարունակեց ոչ նորմալ վարքը։
Նա գնացել է զուգարան և սկսել է ոտքով հարվածել զուգարանի դուռը։ Անձնակազմի կողմից այն բացելուց հետո տղամարդուն հայտնաբերել են ծխելիս։
Նշվում է, որ դրանից հետո իրավախախտը հարձակվել է բորտուղեկցորդուհու վրա և փորձել խեղդել նրան։ Տղամարդուն հեռացրել են անձնակազմի անդամի մոտից, իսկ ձեռքերը կապել են ձգվող ժապավեններով:
«Թռիչքի մնացած ժամանակահատվածում տղամարդը գտնվել է բորտուղեկցորդուհիների ուշադրության կենտրոնում»,- գրում է աղբյուրը։