Հետևեք մեզ։

Այսօր շատ կարևոր հավաք ենք ունենալու․ «Սրբազան պայքար»

14:51, 26 օգոստոս 2024
Այսօր շատ կարևոր հավաք ենք ունենալու․ «Սրբազան պայքար»
«Սրբազան պայքար» շարժումը տեղեկացնում է այսօր նախատեսված հանդիպման մասին․«Սիրելիներ, հանդիպում ենք այսօր, ժամը 19:30-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում:
Այսօր շատ կարևոր հավաք ենք ունենալու: Օրվա բանախոսը Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն է:
Սրբազան Հայրը խոսելու է առաջիկա զարգացումների և մեր անելիքների մասին:
Բոլորին սպասում ենք ժամը 19:30-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում»: