Հայաստանի ազգային հավաքականի և «Կրսնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հայտնել է, որ ակումբի ղեկավարությանը չի ասել ակումբից հեռանալու իր ցանկության մասին, գրում է Armsport.am-ը։
«Սա սխալ է. ես նման բան չեմ ասել»,- Սպերցյանի խոսքերն է մեջբերում Match TV-ն։
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ Սպերցյանը պատրաստվում է փոխել ակումբային գրանցումը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
24-ամյա խաղացողը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 116 հանդիպում՝ դառնալով 33 գոլի և 27 գոլային փոխանցման հեղինակ։ Կողմերի միջև գործող պայմանագիրն ժամկետը ավարտվում է 2026 թվականի ամռանը։
Սպերցյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո։