Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիայում Telegram մեսենջերի համահիմնադիր Պավել Դուրովին կալանավորելու որոշումը քաղաքական չէ։
«Telegram-ի ղեկավարի կալանավորումը Ֆրանսիայի տարածքում իրականացվել է ընթացող հետաքննության շրջանակում: Սա ոչ մի կերպ քաղաքական որոշում չէ: Դատավորները պետք է որոշումներ կայացնեն »,- գրել է Ֆրանսիայի ղեկավարը X-ում:
Մակրոնը հավելել է, որ Դուրովի ձերբակալությունից հետո շատ կեղծ տեղեկություններ է տեսնում Ֆրանսիայի վերաբերյալ։ Նրա խոսքով, Ֆրանսիան ավելի քան երբևէ հավատարիմ է խոսքի և հաղորդակցության ազատությանը, նորարարությանը և ձեռներեցությանը: