Հետևեք մեզ։

Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հանդիպում կունենա արցախահայության հետ

20:40, 26 օգոստոս 2024
Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հանդիպում կունենա արցախահայության հետ

Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հանդիպում կունենա արցախահայության հետ։ Այս մասին Արցախի թեմը հայտարարություն է տարածել։

«Սիրելի հայրենակիցներ,

Արցախի թեմը նախաձեռնել է հանդիպումների շարք, որի ժամանակ Արցախի թեմի նախկին հոգևորականները, մտավորականները, մշակույթի ու այլ ոլորտների գործիչները հանդիպումներ կունենան արցախահայության հետ: Հանդիպումների նպատակն է հոգևոր առումով գոտեպնդել ու համախմբել մեր հայրենակիցներին:

Առաջին հանդիպումը տեղի կունենա Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ ս.թ. օգոստոսի 30-ին ժամը 19:00: Հանդիպմանը ներկա կլինեն նաև Արցախի թեմի թեմական խորհրդի անդամները»։