Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային հոբելյանի առթիվ։
«Ձեր կողմից իրականացվող բազմաբնույթ պետական և հասարակական-քաղաքական գործունեությունը միշտ միտված է ի շահ մարդկանց: Ձեր պրոֆեսիոնալիզմը, կազմակերպչական տաղանդը, կենսական անսպառ եռանդն ու հմայքը արժանիորեն վաստակել են ձեր հեղինակությունը և ճանաչումն Ադրբեջանում և նրա սահմաններից դուրս»,-ասվում է շնորհավորանքում։