Հետևեք մեզ։

Կգործարկվի Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը․ չվացուցակ

22:45, 26 օգոստոս 2024
Կգործարկվի Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը․ չվացուցակ

Սեպտեմբորի 3-ից սկսած Երևան-Բաթումի-Երևան գնացքին զուգահեռ կգործարկվի Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը, որը սեպտեմբեր ամսին կմեկնի Երևանից ամսվա կենտ օրերին, իսկ Թբիլիսիից՝ ամսվա զույգ օրերին։ Այս մասին հայտնում են ՀԿԵ մամուլի ծառայությունից։

«Չվացուցակին կարող եք ծանոթանալ www.railway.am կայքում, տոմսերը կարող եք ձեռք բերել Երևան, Գյումրի, Վանաձոր, Արմավիր  կայարանների տոմսարկղերում և առցանց»,–նշված է հայտարարության մեջ։