Վրացական երկու խոշորագույն բանկերը՝ TBC Bank-ը և Bank of Georgia-ն, անորոշ ժամկետով դադարեցրել են Ռուսաստանից դրամական փոխանցումները «Ոսկե թագ» (Золотая корона) համակարգի միջոցով:
TBC Bank-ից Interfax-ին հայտնել են, որ «վճարումների ընդունումը դադարեցվել է տեխնիկական պատճառներով, խնդիրը ներկայումս շտկվում է, սակայն վերականգնման ժամկետը հայտնի չէ»:
«Ոսկե թագի» միջոցով վճարումներ ընդունելն արգելելու մասին պաշտոնական որոշում չի եղել»,- ասել է բանկի կոնտակտային կենտրոնի աշխատակիցը՝ պատասխանելով ԱՄՆ-ի պատժամիջոցների հետ կապված փոխանցումները սահմանափակելու հնարավորության մասին հարցին։
Bank of Georgia-ի կոնտակտային կենտրոնը նույնպես պատճառաբանել է տեխնիկական խնդիրները՝ հաստատելով, որ վճարումների ընդունումն այժմ կասեցված է։