Այս տարվա առաջին կիսամյակում դեպի ԵՄ արտահանումները կազմել են մեր ընդհանուր արտահանումների ընդամենը 3,5%-ը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Նրա խոսքով, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումները դեպի Եվրոպա կրճատվել են առավել քան 3 անգամ։
«Պարադոքսալ իշխանություններ ունենք։ Խոսում են Եվրոպայի հետ սերտացման ու մերձեցման մասին, բայց երբեք Հայաստանի ու Եվրոպայի միջև առևտրաշրջանառությունն այսքան խղճուկ մակարդակի վրա չի եղել»,–գրել է պատգամավորը։