Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրապարակումը, որում նա հայտարարել է, որ Telegram մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալության պատճառով Փարիզին ուղղված բոլոր մեղադրանքները կեղծ են։ Նա Ֆրանսիայի ղեկավարին կոչ է արել բացատրել գործարարի ձերբակալության պատճառները։
«Համաշխարհային հանրության համար օգտակար կլիներ ավելի շատ մանրամասներ իմանալ, թե ինչու է նա ձերբակալվել»,- գրել է Մասկը։
Ավելի վաղ Իլոն Մասկը սոցցանցերի օգտատերերին աջակցել էր՝ կոչ անելով պահանջել ազատ արձակել Telegram-ի հիմնադրին #FreePavel հեշթեգով։