«Ժամանակին, երբ կար Հայկոն, ես փորձում էի բալանսավորել, որպեսզի եթե պապան երես է տալիս, մաման խիստ է լինում։ Եղավ այն, ինչ եղավ։ Այսօր, ցավոք սրտի, ես միայնակ եմ դաստիարակում, մեծացնում իմ զավակին։ 24News-ի «Ռանդևու» հաղորդման ժամանակ ասել է երգչուհի Անահիտ Սիմոնյանը։
«Հայկոյից հետո ես շատ ավելի ուրիշ ձև էի պատկերացնում, թե ինչպիսին կլինի Արմանի դաստիարակությունը։ Երևի թե ժամանակին, եթե Հայկոն իմանար, որ բոլոր ընկերները, բարեկամները, որոնք միշտ շրջապատում էին, մի օր երբ չլինի ինքը, իր երեխայի կողքին չեն լինի, կարծում եմ, ինքն ավելի զգույշ կլիներ ընկերների, բարեկամների ընտրության հարցում։
Այսօրվա դրությամբ, ոչ մեկ մեր կողքին չէ։ Ես ստիպված եմ այս պահին միայնակ լինել Արմանի համար և՛ ընկեր, և՛ ծնող, և՛ ընկերուհի, ամեն ինչ: Փառք Աստծո, ինձ մոտ ստացվում է, որովհետև այսօր ես ունեմ շատ բարի, հավասարակշռված, խելացի տղա, ով, ցավոք, ժամանակից մի քիչ շուտ մեծացավ, բայց ինքը իմ ամենամտերիմ ընկերն է»,-ասել է երգչուհին։