Հետևեք մեզ։

3 բրոնզե մեդալ՝ Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայից (լուսանկարներ)

12:17, 27 օգոստոս 2024
3 բրոնզե մեդալ՝ Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայից (լուսանկարներ)

ՀՀ դպրոցականները 3 բրոնզե մեդալ են նվաճել Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 17-րդ օլիմպիադայում, որն անցկացվել է օգոստոսի 17-27-ը Բրազիլիայի Ռիո դե Ժանյերո քաղաքում: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։


Օլիմպիադային մասնակցել է 53 երկրի 232 աշակերտ. յուրաքանչյուր երկրից կարող էր մասնակցել առավելագույնը 5 դպրոցական։
Օլիմպիադայում Հայաստանի թիմը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 4 մասնակիցներ՝ 12-րդ դասարանի աշակերտ Արսեն Աղայանը և 11-րդ դասարանի սաներ Նարեկ Գալստյանը, Գոռ Հասրաթյանն ու Էմիլ Մուշեղյանը։ Բրոնզե մեդալների են արժանացել Արսեն Աղայանը, Գոռ Հասրաթյանն ու Էմիլ Մուշեղյանը, իսկ Նարեկ Գալստյանը՝ գովասանագրի։


Օլիմպիադան անցկացվել է 4 փուլով՝ տեսական, դիտողական, տվյալների վերլուծության և պլանետարիումի։


Հայաստանի թիմը ղեկավարել են Հրանտ Թոփչյանը (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) և Կարեն Բաղդասարյան (ԵՊՀ)։


Հիշեցնենք, որ 2023 թ. Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 16-րդ օլիմպիադայում, որն անցկացվել էր Լեհաստանում, Հայաստանի թիմն արժանացել էր 1 արծաթե և 1 բրոնզե մեդալների։