Հետևեք մեզ։

Սպասվում է առանց տեղումների եղանակ

13:28, 27 օգոստոս 2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևան քաղաքում՝ օգոստոսի 27-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 28-31-ին, սեպտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 27-30-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-17 մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում` օգոստոսի 27-28-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 29-31-ին, սեպտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ: Օգոստոսի 27-30-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։