Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն։
«Բառացիորեն մեկ ժամ առաջ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանից իր գործընկերոջ՝ պարոն Մոդիի հետ։ Մենք շուտով կտրամադրենք մանրամասն հաղորդագրություն, որտեղ կպատմենք, թե ինչ է քննարկվել այս զրույցի ընթացքում»,- ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։