Հետևեք մեզ։

Պեսկովը մեկնաբանել է Telegram-ում նամակագրությունը մաքրելու առաջարկի մասին լուրերը

13:59, 27 օգոստոս 2024
Պեսկովը մեկնաբանել է Telegram-ում նամակագրությունը մաքրելու առաջարկի մասին լուրերը

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բացարձակ հիմարություն է անվանել Telegram-ում նամակագրությունը մաքրելու առաջարկներըի մասին լուրերը՝ դրա հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալության ֆոնին։


«Նամակագրության մաքրումը կատարյալ հիմարություն է», - ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կրեմլի աշխատակիցներին խնդրել են «մաքրել նամակագրությունը» Telegram-ում:


Շաբաթ երեկոյան ֆրանսիական լրատվամիջոցները հայտնել են, որ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը ձերբակալվել է Լե Բուրժե օդանավակայանում։ Դա տեղի է ունեցել մասնավոր ինքնաթիռից իջնելիս, որը ժամանել է Ադրբեջանից։ Ըստ ֆրանսիական մամուլի՝ Դուրովը, ով Ֆրանսիայի քաղաքացիություն ունի, եղել է երկրում հետախուզման մեջ գտնվող անձանց ցուցակում։

 

Ռուս պաշտոնյաներին և գործարարներին հանձնարարել են ջնջել Telegram-ում ծառայողական ամբողջ նամակագրությունը