Հետևեք մեզ։

Եթե Ադրբեջանը շարունակաբար խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որո՞նք են Հայաստանի երաշխիքները, որ Ադրբեջանը չի խախտելու ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը. Մարուքյան

17:34, 25 ապրիլ 2023
Եթե Ադրբեջանը շարունակաբար խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որո՞նք են Հայաստանի երաշխիքները, որ Ադրբեջանը չի խախտելու ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը. Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն ՄարուքյանԸ թվիթերյան իր էջում գրառում է կատարել, որով անդրադառնում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմանը: Մարուքյանը նշում է՝ եթե Ադրբեջանը շարունակաբար խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, այդ դեպքում որո՞նք են Հայաստանի երաշխիքները, որ Ադրբեջանը չի խախտելու նաև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը:

 

Մարուքյանի գրառումը՝ ստորև.

 

«Խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ Ադրբեջանը Լաչինի միջանցքում անցակետ է տեղադրել։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը, ինչպես նաև ԵՄ-ն, իրենց մտահոգությունն են հայտնել այս առնչությամբ։ Հետաքրքիր է, որ բոլոր այս երեք երկրները և Եվրոպական Միությունը կողմերին կոչ են անում համաձայնության գալ և խաղաղության պայմանագիր ստորագրել։

 

Այստեղ կարևոր հարց է առաջ գալիս։ Եթե Ադրբեջանը շարունակաբար խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, այդ դեպքում որո՞նք են Հայաստանի երաշխիքները, որ Ադրբեջանը չի խախտելու նաև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը։ Միջազգային հանրության նույն անդամները՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ռուսաստանը և Եվրոպական Միությունը պատրա՞ստ են երաշխավորել Ադրբեջանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագրի իրականացումը», - գրել է Մարուքյանը։