Ստեղծված իրավիճակում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններն անհնարին են, - ТАСС-ին տված հարցազրույցում այսօր հայտարարել է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության (СВР) տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
Մեկնաբանելով Ռուսաստանի նախագահի վերջին հայտարարությունները, որոնց համաձայն՝ Կուրսկի մարզի ուղղությամբ ուկրաինական հարձակումից հետո Կիևի հետ բանակցություններ կազմակերպելն այլևս անհնարին է, Նարիշկինն ասել է․ «Այո, ես միանգամայն համաձայն եմ»։
Ավելի վաղ Արտաքին հետախուզության ծառայությունը հայտնել էր, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանի վրա նախապատրաստվում է ամերիկյան, բրիտանական և լեհական հետախուզական ծառայությունների մասնակցությամբ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Կրեմլ Պուտին» հաղորդման մեկնաբանությունում ասել է, որ Կիևի ռեժիմը չէր որոշի հարձակվել, եթե ԱՄՆ-ը դա թույլ չտար։
Օգոստոսի 6-ին սկսվել է Ուկրաինայի Զինված ուժերի զանգվածային հարձակումը Կուրսկի շրջանի վրա սկսվել է։ Տարածաշրջանում գործում է արտակարգ դաշնային ռեժիմ։
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է ասել, որ Կուրսկի մարզում Ուկրաինայի ձեռնարկած ահաբեկչական արկածախնդրությունից հետո նրանց հետ որևէ բանակցություններ վարելն անթույլատրելի է», - նշել է Նարիշկինը։