Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին։
Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
«Ես արդեն ստորագրել եմ համապատասխան հրամանը։ Այդ օրը ժողովրդի որոշելու և ընտրություն կատարելու ժամանակն է։ Քանի որ ժողովրդի ընտրությունը երկարաժամկետ հեռանկարում կորոշի մեր երկրի ապագան, այս անգամվա քվեարկությունն իր արտասովորությամբ տարբերվելու է նախորդներից»,- ասաց նա։