ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը՝ գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի գլխավորությամբ, ժամանել է Կուրսկի ԱԷԿ և մանրամասն ուսումնասիրել կայանի իրավիճակը, «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում ասել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։
«Մեր գործընկերները բավականին արագ արձագանքեցին հրավերին, եկան և, ընդհանուր առմամբ, մանրամասնորեն ըմբռնելով կայանի վիճակը, տեսան այն լարվածությունը, որն այսօր կա Կուրչատովում, գործող կայանի տարածքում, շինհրապարակում, և ձեռնարկեցին միջոցառումների մի շարք, որոնք ապահովում են անվտանգությունը, առաջին հերթին՝ մարդկանց և օբյեկտների»,- ասել է Լիխաչովը՝ մեկնաբանելով երեքշաբթի օրը Գրոսիի՝ Կուրսկի ԱԷԿ կատարած այցի արդյունքները։