Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արտակ Քամալյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով` Արտակ Քամալյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական»,- նշված է որոշման մեջ։
Ավելի վաղ Արտակ Քամալյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ էր։