Հետևեք մեզ։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում քննարկվել են կարգապահական հարցեր, հայտնի է նաև 7-րդ համաժողովի ամսաթիվը

22:26, 27 օգոստոս 2024
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում քննարկվել են կարգապահական հարցեր, հայտնի է նաև 7-րդ համաժողովի ամսաթիվը

Օգոստոսի 27-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Կուսակցության 7-րդ հերթական համաժողովը նշանակվել է 2025 թ.-ի սեպտեմբերի 20-ին։ 

Հաստատվել են Գյումրի, Վանաձոր, Ախուրյան, Քաջարան համայնքների և Երևանի Ավան, Դավթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք վարչական շրջանների՝ Կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած 187 քաղաքացիների դիմումները։ 

Քննարկվել են կարգապահական բնույթի հարցեր։