Հետևեք մեզ։

Թրամփը խոստացել է բաժանել իր այն բաճկոնի կտորները, որը կրել է Բայդենի հետ բանավեճին

22:32, 27 օգոստոս 2024
Թրամփը խոստացել է բաժանել իր այն բաճկոնի կտորները, որը կրել է Բայդենի հետ բանավեճին

ԱՄՆ նախկին նախագահ և պետության ղեկավարի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է թվային առևտրային քարտերի նոր խմբաքանակի (NFT պատկերներ) վաճառքի մեկնարկի մասին, և գնորդներին խոստացել է այն բաճկոնի կտորներ, որով Ջո Բայդենի հետ բանավեճում ելույթ է ունեցելձ


«Գնեք 15 կամ ավելի թվային Trump առևտրային քարտեր, և մենք ձեզ կուղարկենք գեղեցիկ ֆիզիկական առևտրային քարտ: Յուրաքանչյուր բացիկի վրա պատկերված է իմ բաճկոնի օրիգինալ կտոր, որը ես կրել եմ նախագահական բանավեճի ժամանակ»,- ասել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հրապարակված տեսաուղերձում։

Բացի այդ, նրանք, ովքեր կգնեն 75 և ավելի թվային քարտեր, կհրավիրվեն ընթրիքի Թրամփի հետ Ֆլորիդայի քանթրի ակումբում:

Յուրաքանչյուր թվային առևտրային քարտ արժե 99 դոլար: