Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության Պետական Խորհուրդը ահազանգում է, որ ադրբեջանական կողմը քանդել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին, դրա տեղում մզկիթ է կառուցում։
«Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին հիմնահատակ քանդելուց հետո, նրա տեղը Ադրբեջանի իշխանությունները կառուցում են մզկիթ։
Պետական խորհուրդը դեռեւս 2022 թվականի սեպտեմբեր ամսում է հայտնել Սուրբ Համբարձում եկեղեցին մզկիթի վերածելու ադրբեջանական վարչախմբի մտադրության մասին»։