Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Այս մասին Անկարայում Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Նա նշել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան կշարունակեն համատեղ քայլեր ձեռնարկել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։