Սոչիում կայացել է «Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթի պարգևատրման արարողությունը։
Գլխավոր մրցանակին, ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, արժանացել է Հայաստանը ներկայացնող երգչուհի Անահիտ Հակոբյանը։
Երգչուհին առաջին մրցութային օրը կատարել է Ինգա և Անուշ Արշակյանների «Ջան-Ջան» երգը, մրցութային երկրորդ օրը նա կատարել է իր «Небо армянина» երգը, իսկ երրորդ օրը՝ «Мой путь» երգը։
Պարգևատրման արարողության ժամանակ Անահիտ Հակոբյանը նշել է՝ հաղթանակը նվիրում է հորը, ով մահացել է 1 տարի առաջ։
Տեսանյութը՝ այստեղ։