Հետևեք մեզ։

2023թ. մարտին 75 հարկ վճարողի մոտ հայտնաբերվել են չգրանցված վարձու աշխատողներ․ ցանկ

17:52, 25 ապրիլ 2023
2023թ. մարտին 75 հարկ վճարողի մոտ հայտնաբերվել են չգրանցված վարձու աշխատողներ․ ցանկ

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023թ. մարտ ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 

 


2023 թվականի մարտ ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 75 հարկ վճարողի մոտ արձանագրվել է աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու խախտում:


Հսկողական միջոցառումների արդյունքում, չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողներին, ընդհանուր առաջադրվել է շուրջ 48.7 մլն դրամի չափով տուգանք:

 

Չգրանցված վարձու աշխատող ունեցող հարկ վճարողների ցանկը և գործունեության համապատասխան օբյեկտների  լուսանկարներն՝ այստեղ։

Վերլուծական