Հետևեք մեզ։

Արարատի մարզում բախվել են Էջմիածին-Մասիս մարդատար գնացքն ու «Ford Transit»-ը. shamshyan.com

13:14, 28 օգոստոս 2024
Արարատի մարզում բախվել են Էջմիածին-Մասիս մարդատար գնացքն ու «Ford Transit»-ը. shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:40-ի սահմաններում՝ Սիս գյուղի վարչական տարածքում, բախվել են Էջմիածին-Մասիս մարդատար գնացքն ու «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան, հաղորդում է Shamshyan.com-ը:

Բախման հետևանքով «Ford Transit»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Պարեկները պարզել են, որ «Ford Transit»-ը վարել է Լոռու մարզի բնակիչ 22-ամյա Ռազմիկ Հախինյանը, իսկ գնացքավարը եղել է Շիրակի մարզի բնակիչ 45-ամյա Կարեն էլբակյանը: