Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ակադեմիական քաղաքի Մաստեր-պլանը պատրաստ է:
Շուրջ 44 հազար դասախոս, գիտնական և ուսանող Հայաստանից և արտերկրից, 8 պետական և8 միջազգային/մասնավոր բուհեր կտեղավորվեն 580 հեկտար տարածքի վրա, որտեղ կներդրվեն ժամանակակից կանաչ տեխնոլոգիաներ:
Գիտակրթական այս հոյակապ միջավայրը կլինի նաևինտելեկտուալ ժամանցի և մարզական կյանքի հանրապետական կենտրոն:
Ակադեմիական քաղաքի նախագծի մանրամասները առաջիկայում ամենատարբեր առիթներով և ձևաչափերով ներկայացնելու առիթներ կունենանք:
Մեզ համար կարևոր է, որ բոլոր մանրամասներով իմանաք ինչ ենք անում, ինչու և ինչպես: Շնորհակալություն աջակցության համար»:
Ակադեմիական քաղաքի Մաստեր-պլանը պատրաստ է․ Փաշինյան
13:20, 28 օգոստոս 2024