Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները քայլեր են կատարում Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելուց հետո ստեղծված իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։ «Արցախպրեսի»-ի հետ զրույցում այս մասին ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։
«Իրավիճակի զարգացմանը զուգահեռ՝ տեղեկություններ կհաղորդվեն»,-հավելեց Ավանեսյանը:
ՌԴ խաղաղապահները քայլեր են ձեռնարկում իրավիճակը կարգավորելու ուղղությամբ. Արցախի նախագահի խոսնակ
17:56, 25 ապրիլ 2023