Հետևեք մեզ։

Պարզվել է երեկ Սևանում վրաերթի հետևանքով մահացած 8-ամյա աղջկա և հիվանդանոց տեղափոխված նրա եղբոր ինքնությունը․ shamshyan.com

13:52, 28 օգոստոս 2024
Պարզվել է երեկ Սևանում վրաերթի հետևանքով մահացած 8-ամյա աղջկա և հիվանդանոց տեղափոխված նրա եղբոր ինքնությունը․ shamshyan.com

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում երեկ՝ օգոստոսի 27-ին, նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է Սևան քաղաքի Շինարարների փողոցում վրաերթի հետևանքով մահացածի ու վիրավորի ինքնությունը, հաղորդում է Shamshyan.com-ը:

Պարզվել է, որ մահացածը Սևան քաղաքի բնակիչ 8-ամյա Լիանա Ք.-ն է, իսկ վիրավորը՝ նրա եղբայրը՝ Սևան քաղաքի բնակիչ 6-ամյա Լևոն Ք.-ն:

Կայքի տեղեկություններով՝ այսօր տղայի ծննդյան օրն է, իսկ վրաերթ կատարած Հ. Հակոբյանը աշխատում է «Գազպրոմ Արմենիա» Մարտունու ԳԳՄ-ում՝ որպես հաշվապահ: 

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ ավտոտեխնիկական:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, օգոստոսի 27-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Գեղարքունիքի մարզի բնակիչ 35-ամյա Հասմիկ Հ.-ն, իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, Սևան քաղաքի Շինարարների փողոցում վրաերթի էր ենթարկել 2 անչափահաս հետիոտների։