Հետևեք մեզ։

Շիրակի մարզում ջրամատակարարումը կդադարեցվի

14:59, 28 օգոստոս 2024
Շիրակի մարզում ջրամատակարարումը կդադարեցվի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 29-ին ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի՝ Արթիկ քաղաքի,  Նոր Կյանք, Վարդաքար, Հովտաշեն գյուղերի, Անուշավան համայնքի 29, 30, 31, 32, 33 փողոցների ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,-ասվում է հաղորդագրությունում: