Ռուս փորձագետները Հայաստանից ներկրած ելակի մեջ հայտնաբերել են տեբուկոնազոլ կոչվող պեստիցիդը։ Այն ոչնչացնում է էնդոկրին համակարգը և արգելված է շատ երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունում, հայտնում է Mash Telegram ալիքը՝ հղում անելով աղբյուրներին։
Նշվում է, որ հատապտուղները պետք է վաճառվեին Մոսկվայում, ինչպես նաև Մոսկվայի և Տուլայի մարզերում։ Ելակի մեջ տրիֆլոքսիստրոբինի և տեբուկոնազոլի առկայության թեստը կատարվել է օգոստոսի 21-ին։ Հետազոտության արդյունքների հիման վրա վտանգավոր պեստիցիդներ են հայտնաբերվել չորս տոննա կշռող մուտքային բեռների մեջ։
Մարդկանց կողմից ընդունելիս տրիֆլոքսիստրոբինը կարող է բացասաբար ազդել վերարտադրության կամ պտղաբերության վրա: Իր հերթին, տեբուկոնազոլի վրա հիմնված դեղամիջոցները պատկանում են մարդու առողջությանը սպառնացող վտանգի երկրորդ դասին։ Ստուգման ընթացքում փորձագետները հայկական ելակի մուտքային խմբաքանակում հայտնաբերել են 0,152 մգ/կգ պեստիցիդը։ Արտադրանքի մեջ տեբուկոնազոլի նույնիսկ նվազագույն քանակի առկայությունը այն դարձնում է անապահով սպառման համար: