Հետևեք մեզ։

ՌԴ–ից գազի տարանցման մասին պայմանագիրը չերկարացնելու Կիևի որոշումը լուրջ վնաս կհասցնի եվրոպացի սպառողների շահերին․ Պեսկով

15:24, 28 օգոստոս 2024
ՌԴ–ից գազի տարանցման մասին պայմանագիրը չերկարացնելու Կիևի որոշումը լուրջ վնաս կհասցնի եվրոպացի սպառողների շահերին․ Պեսկով
ՌԴ–ից գազի տարանցման մասին պայմանագիրը չերկարացնելու Կիևի որոշումը լուրջ վնաս կհասցնի եվրոպացի սպառողների շահերին։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Օգոստոսի 27–ին Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան չի երկարաձգի ՌԴ–ի հետ գազի տարանցման պայմանագիրը, որի ժամկետն ավարտվում է 2024 թվականի վերջին։
 
«Ուկրաինական կողմի նման որոշումներն անկասկած լուրջ վնաս կհասցնեն եվրոպացի սպառողների շահերին` նրանց, ովքեր նախկինի պես ցանկանում են ավելի երաշխավորված, տնտեսական առումով ավելի մատչելի ռուսական գազ ձեռք բերել այլ ապրանքների համեմատ, որոնք նախևառաջ հասնում են հավանաբար ԱՄՆ–ից։ Նրանք ստիպված կլինեն պարզապես ավելի շատ վճարել` այդպիսով իրենց արդյունաբերությունը պակաս մրցունակ դարձնելով», – ասել է Պեսկովը։