Օգոստոսի 27-ին, Սոչիում կայացել է «Նոր Ալիք 2024» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի պարգեւատրման պաշտոնական արարողությունը։ Հայաստանը ներկայացնող Անահիտ Հակոբյանին հանձնվել է հաղթողի տիտղոսը։ Ինստագրամյան իր էջում երգչուհին գրառում է արել․
«Անսահման հուզված, անսահման էմոցիոնալ պահ, երբ արցունքները կոկորդդ խեղդում են, ու չես կարողանում խոսել։ Երբ գիտակցում ես, որ արդար ճանապարհով, քրտնաջան աշխատանքով ու մեծ հավատով իսկապես հնարավոր է հասնել մեծ հաղթանակի։ Հ.Գ․ Քեզ համար»։