Հետևեք մեզ։

Եռակողմ պայմանավորվածությունները կասկածի տակ դնելու փորձերը վտանգավոր են. ՌԴ ԱԳՆ

19:54, 28 օգոստոս 2024
Եռակողմ պայմանավորվածությունները կասկածի տակ դնելու փորձերը վտանգավոր են. ՌԴ ԱԳՆ
Հայ-ադրբեջանական հաշտեցման հիմքը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններն են (որոնք ձեռք են բերվել 2020-2022թթ.-ին), իսկ դրանք կասկածի տակ դնելու փորձերը խիստ վտանգավոր են: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
 
 
Զախարովան հայտնել է, որ Ռուսաստանում կարծում են, որ ներկայումս եռակողմ պայմանավորվածություններին այլընտրանք չկա:
 
«Դա չեն հերքում նաև Հայաստանում. մինչ օրս հանրապետության ոչ մի բարձրաստիճան ներկայացուցիչ չի հրաժարվել դրանցից և չի հայտարարել, թե այդ փաստաթղթերն անվավեր են:
 Վերոնշյալ պայմանավորվածություններն ընդգրկում են Բաքվի և Երևանի միջև կարգավորման բոլոր առանցքային գծերը, ներառյալ խաղաղության պայմանագրի մշակումը, սահմանագծումն ու սահմանազատումը, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, քաղաքացիական հասարակության գծով շփումների զարգացումը։ Դրանք կասկածի տակ դնելու փորձերը չափազանց վտանգավոր են, կարող են կողմերի փոխադարձ պարտավորությունների վակուում ստեղծել չկարգավորված մնացող երկկողմ հարաբերությունների պայմաններում»,-ասել է Զախարովան։