Telegram հավելվածի հիմնադիր Պավել Դուրովին տարել են Փարիզի դատարան, հայտնում է Reuters-ը: Այսօր՝ օգոստոսի 28-ին, լրանում է Դուրովի երկարացված կալանքի ժամկետը։
Դատարանը պետք է որոշում կայացնի Դուրովի նկատմամբ պաշտոնական մեղադրանք ներկայացնելու մասին։ «Ֆրանսիայում պաշտոնական հետաքննություն սկսելը չի նշանակում մեղավորություն, և պարտադիր չէ, որ այն հանգեցնի դատավարության, սակայն դա ցույց է տալիս, որ, դատավորի կարծիքով, գործում բավարար հիմքեր կան հետաքննությունը շարունակելու համար»,- ասվում է Reuters-ի հրապարակման մեջ: