Փարիզում կալանավորված Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովի գործը հսկող հետաքննիչ դատավորը դատական հսկողություն է սահմանել նրա նկատմամբ՝ Ֆրանսիայից հեռանալու արգելքով։
Այս մասին ասվում է Փարիզի դատախազության հաղորդագրության մեջ, որը ստացել է ՏԱՍՍ-ը։
«Նա ենթարկվել է դատական հսկողության՝ 5 միլիոն եվրոյի չափով գրավ վճարելու, շաբաթը երկու անգամ ոստիկանության բաժին ներկայանալու պարտավորությամբ, և նրան արգելված է հեռանալ Ֆրանսիական տարածքից»,- ասված է հաղորդագրության մեջ։
Դուրովը մեղադրվում էր նախկինում իրեն առաջադրված 12 հանցագործություններից 6-ում։