Հետևեք մեզ։

Երևանում քաղաքացին ընկել է ձորակը

09:20, 29 օգոստոս 2024
Երևանում քաղաքացին ընկել է ձորակը

Օգոստոսի 28-ին, ժամը 20:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուշավանի ամառանոցների մոտ քաղաքացին ընկել է ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները քաղաքացի Ժ. Ա.-ին (ծնված 1990 թ․) պատգարակով դուրս են բերել ձորակից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։