Հետևեք մեզ։

Լոռիում թալանել են հայտնի ընկերություններից մեկը․ գողոնը կազմում է մի քանի միլիոն դրամ. shamshyan.com

13:14, 29 օգոստոս 2024
Լոռիում թալանել են հայտնի ընկերություններից մեկը․ գողոնը կազմում է մի քանի միլիոն դրամ. shamshyan.com

Օգոստոսի 26-ին ոստիկանության ծառայողները ստացված օպերատիվ տեղեկություններով բացահայտել են առանձնապես խոշոր չափի գողության դեպք, որը կատարվել է Հանրապետությունում հայտնի ընկերություններից մեկից, հաղորդում է Shamshyan.com-ը:

 

Օպերատիվ տեղեկություններով պարզվել է, որ նշված ընկերության անվտանգության աշխատակիցներ, Լոռու մարզի բնակիչներ 31-ամյա Գևորգ Ս․-ն, 31-ամյա Նարեկ Չ․-ն և նշված ընկերության վարորդներ, Լոռու մարզի բնակիչ 26-ամյա Բադալ Ա․-ն և Լոռու մարզի բնակիչ 28-ամյա Կարեն Է․-ն, նախնական համաձայնության գալով միմյանց հետ, այս տարվա մարտից մինչև օգոստոս նշված ընկերությանը պատկանող, Լոռու մարզում գտնվող անասնապահական խոշոր համալիրի տարածքից գաղտնի հափշտակել են առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի շինանյութեր և հացահատիկեղեն։

 

Երևանից ժամանած ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Տաշիրի բաժնի աշխատակիցները պարզել են, որ գողացված ապրանքները նշված անձինք տեղափոխել են իրենց պատկանող առանձնատներ, իսկ Նարեկ Չ․-ն հափշտակված հացահատիկեղենի մի մասը վաճառել է Լոռու մարզի բնակիչներ 35-ամյա Արտակ Ա․-ին, 30-ամյա Նորայր Ն․-ին, 33-ամյա Արիս Տ․-ին և ևս 2 հոգու, որոնց ինքնություննները ճշտվում է։

 

Կայքի տեղեկություններով՝ նշված ընկերության տնօրենը արդեն հայտնել է, որ նախնական ստուգումներով պարզվել է, որ իրենց ընկերությանը պատճառվել է մոտ 7 մլն դրամի վնաս։

 

Օգոստոսի 27-ին, ոստիկանության ծառայողները իրականացրել են օպերատիվ միջոցառումներ, որի արդյունքում նոր հանգամանքներ են պարզվել, որ այս տարվա մարտին Նարեկ Չ․-ն նախնական համաձայնության գալով նշված ընկերության վարորդ Կարեն Է․-ի հետ, նշված ընկերության տարածքից Նարեկ Չ․-ի հերթապահության օրերին իր վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարով մարտից միչև հունիս շուրջ 15 անգամ, յուրաքանչյուր անգամ՝ մոտ 3 տոննա հացահատիկ են հափշտակել և վաճառել:

 

Օպերատիվ տեղեկություններով պարզվել է նաև, որ Նարեկ Չ․-ն, նախնական համաձայնության գալով Լոռու մարզի բնակիչ 27-ամյա Սմբատ Չ․-ի հետ, այս տարվա ապրիլ-մայիս ամիսների ընթացքում դարձյալ իր հերթապահության օրերին նշված ընկերություն է կանչել Սմբատ Չ․-ին և նրա կողմից վարած «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայով 2 անգամ նշված ընկերությունից հափշտակել են հացահատիկ՝ յուրաքանչյուր անգամ մոտ 4 տոննա։

 

Հիշյալից բացի Նարեկ Չ․-ն այս տարվա ապրիլ-մայիս ամիսների ընթացքում նորից իր հերթապահության օրերին հացահատիկ գողանալու նպատակով իր աշխատավայր է կանչել իր ազգական, Լոռու մարզի բնակիչ 34-ամյա Միհրան Ա․-ին։ Վերջինս եղել է «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայով և նշված ընկերության տարածքից գողացել և իր ուզած վայր է տեղափոխել 15 պարկ՝ ընդհանուր 700 կգ հացահատիկ։

 

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։