Հայաստանում Սահմանադրական հանրաքվեն նախատեսվում է անցկացնել 2027 թվականին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
«Այդ բարդ փաստաթղթի վրա աշխատելու ենք մանրամասն, հանրային քննարկումներով, մասնագետների հետ աշխատելով», - ասաց նա՝ շեշտելով, որ դա հրատապ չի լինելու։
Նա հաղորդեց, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հերթական նիստը նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի 5-ին։
Հիշեցնենք, որ համաձայն Նիկոլ Փաշինյանի հանձնարարության՝ նոր Սահմանադրության նախագիծը պետք է հաստատվի մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը։