Շվեդական ABBA երաժշտական խումբը հանրապետականների նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին խնդրել է դադարեցնել իրենց երաժշտության և տեսահոլովակների օգտագործումը նախընտրական հանրահավաքներում։ Այս մասին այսօր հայտարարել է խմբի ձայնագրությունների և տեսահոլովակների ապրանքանիշի սեփականատեր ընկերությունը։
ABBA-ի հիթերը, ներառյալ "The winner takes it all", "Money, Money, Money", "Dancing Queen" երգերը տեսահոլովակների ուղեկցությամբ օգտագործվել են Թրամփի և նրա փոխնախագահի թեկնածու Ջեյմս Վենսի նախընտրական քարոզարշավում։