Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ինչպես նաև երկրի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) նախապես չեն զգուշացվել Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի ծրագրված ձերբակալության մասին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։
Գործակալության տվյալներով՝ մեսենջերի հիմնադիրն ինքը նույնպես տեղյակ չի եղել ձերբակալության որոշման մասին։
Դուրովը ձերբակալվել է օգոստոսի 24-ին Փարիզի օդանավակայանում։ Ֆրանսիացի քննիչները նրան կասկածում են Telegram-ի միջոցով իրականացված անօրինական գործողություններին մեղսակցության մեջ։ Մեսենջերի ստեղծողին սպառնում է 20 տարվա ազատազրկում։