Լեգենդար Սալվադոր Դալիի տասը աշխատություն պատահաբար հայտնաբերել է Լոնդոնի բնակիչը։ Այս մասին հայտնում է Hansons աճուրդի տան կայքը։
Կայքի տեղեկություններով՝ հավաքածուն գնվել է 1970-ականներին Լոնդոնի պատկերասրահի վաճառքից 600 դոլարով։ Այժմ «զարմանալի» գտածոն, ինչպես այն անվանել են փորձագետները, կհանվի աճուրդի,աշխատանքներից յուրաքանչոյւրի գնահատված արժեքը կազմում է 5 հազար դոլար։