Հետևեք մեզ։

Դատարանը թույլատրել է արցախցի Մանվել Պետրոսյանին մասնակցել բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը

23:53, 29 օգոստոս 2024
Դատարանը թույլատրել է արցախցի Մանվել Պետրոսյանին մասնակցել բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը
Փաստաբան Ռուդիկ Դոլունցի միջնորդության բավարարմամբ դատարանը փոփոխել է 11-ի գործով արցախցի մարզիկ Մանվել Պետրոսյանի խափանման միջոցը։
Այս մասին հայտնում է նրա պաշտպաններից Արսեն Բաբայանը․ «Վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները վերացնելով դատարանը թույլատրեց, որպեսզի Մանվել Պետրոսյանը մասնակցի բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը, որը տեղի կունենա Բուլղարիայում։
Մանվելը շուտով կմեկնի Բուլղարիա և, համոզված եմ, կվերադառնա մեդալով»։

Վերլուծական