Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման վերջին փուլի պատասխան խաղում հյուրընկալվեց Սլովենիայի «Ցելյեին»։ Ցավոք, հայկական ակումբը հանդիպման 11-րդ րոպեին «Փյունիկը» մնաց տասը խաղացողով՝ հեռացվեց «Փյունիկի» 29-ամյա բրազիլացի պաշտպան Ջեյմսը։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը պարտվեց 1:4 հաշվով և դուրս մնաց հետագա պայքարից։
Հիշեցնենք՝ Երևանում «Փյունիկը» հաղթել էր 1-0 հաշվով։