Մոսկվան հույս ունի, որ Երևանն ու Բաքուն ամենակարճ ժամկետում կստորագրեն խաղաղության պայմանագիրը։ «ՌԻԱ նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում այս մասին ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։
«Դատելով կողմերի պաշտոնական հայտարարություններից՝ խաղաղության պայմանագրի նախագիծը գործնականում համաձայնեցված է։ Ինչպես Ադրբեջան կատարած պետական այցի ժամանակ նշել է նախագահ Վլադիմիր Պուտինը, Մոսկվան ուրախ կլինի դրա ստորագրման մեջ իր ներդրումն ունենալու համար։ Հույս ունեմ, որ դա տեղի կունենա որքան հնարավոր է շուտ, քանի որ դա կարևոր քայլ կլինի Հարավային Կովկասում կայուն խաղաղության ու բարգավաճման հասնելու առումով»,- ասել է դեսպանը։