Այսօր Արցախի Հանրապետության երրորդ նախագահ Բակո Սահակյանի ծննդյան օրն է։ Իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը․ «Մեծարգո Նախագահին մաղթում եմ առողջություն, տոկունություն, համբերություն և շուտափույթ վերադարձ հայրենիք։ Վստահ եմ՝ արդարությունը վաղ թե ուշ կհաղթի և Բակո Սահակյանը, Ադրբեջանում պատանդ պահվող Արցախի ռազմական և պետական գործիչները, ինչպես նաև մյուս բոլոր գերիներն ազատ կարձակվեն ու կվերադառնան իրենց տուն։ Դա է նաև պահանջում մարդկային պարզ տրամաբանությունն ու տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման իրական օրակարգը»։
Բակո Սահակյանին մաղթում եմ շուտափույթ վերադարձ հայրենիք, դա է նաև պահանջում խաղաղության հաստատման օրակարգը․ Արթուր Վանեցյան
10:47, 30 օգոստոս 2024