Հետևեք մեզ։

Ստորագրվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հարցերով հանձնաժողովի գործունեության մասին կանոնակարգը

11:04, 30 օգոստոս 2024
Ստորագրվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հարցերով հանձնաժողովի գործունեության մասին կանոնակարգը
2024 թվականի ապրիլի 19-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 8-րդ հանդիպման արձանագրությանը համապատասխան՝ Հանձնաժողովներն ավարտել են համատեղ գործունեության մասին կանոնակարգի համաձայնեցման աշխատանքը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը։
 
«2024 թվականի օգոստոսի 30-ին Հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը համապատասխան կերպով ստորագրվել է: Ներկա պահին Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը սկսել են ներպետական ընթացակարգերի իրականացումը»,-հայտնում է նախարարությունը։
 

Վերլուծական