Հետևեք մեզ։

Ժամանակավորապես կփակվի «Վստրեչի» կամրջի երթևեկելի գոտու մի հատվածը

13:43, 30 օգոստոս 2024
Ժամանակավորապես կփակվի «Վստրեչի»  կամրջի երթևեկելի գոտու մի հատվածը

«Գարեգին Նժդեհ» ուղետարի («Վստրեչի») կամրջի դեֆորմացիոն կարի վերանորոգմամբ պայմանավորված, 2-րդ երթևեկելի գոտու մի հատվածը 31.08.2024թ. մինչև 08.09.2024թ. փակ է լինելու:  Այս մասին իրազեկում է Երևանի քաղաքապետարանը։

«Աշխատանքների ընթացքում կնորոգվի դեֆորմացիոն կարը՝ բետոնացումով, որի ամրացման համար անհրաժեշտ է շուրջ մեկ շաբաթ: 
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,-ասվում է հաղորդագրությունում: